Unibank

Unibank Mobile

Մարությանը պետք է քրեական պատասխանատվություն կրի, եթե հայտնաբերվի կեղծ փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքապետ Հայկ Մարությանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ՍՊԸ-ին շինթույլտվություն է տվել 5 հարկով ավելի, քան ժամանակին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այդ մասին 24News-ի եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Բացի դրանից՝ Խաժակյանը շարունակում է պնդել՝ Մարությանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը տվել է ինքնակամ շինթույլտվության իրավունք՝ Երևան համայնքին նվիրաբերված մեքենաների դիմաց:    

«Գուցե քաղաքապետը Սամվել Ալեքսանյանին միշտ բարերար է համարել և կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ճիշտ չէր ասում, թե Ալեքսանյանն օլիգարխ է»,-եզրակացնում է Խաժակյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Երևանի քաղաքապետը կոռուպցիոն գործարքի է գնացել Ալեքսանյանի և Խաչատրյանի ընտանիքի հետ: Եվ այս համատեքստում Խաժակյանն ակնկալում է իրավապահ մարմիններից որոշակի գործողություններ՝ նշելով նաև այլ խնդիրների մասին։

«Երբ իրավապահները գնան և քաղաքապետարանի թղթաբանությունը թափ տան, կարող է պարզվել՝ Մարությանի արձակուրդի թուղթը կեղծվել է: Եվ եթե դատախազությունը հայտնաբերի կեղծ փաստաթուղթը, Մարությանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,-ասում է Խաժակյանը:  

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս