Unibank

Unibank Mobile

Ընկերություն եմ անում հին գվարդիայի հետ, չեմ թաթախվում այնտեղ, որտեղից բան չեմ հասկանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարն անդրադարձել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի բեմական կյանքին՝ ներկայացնելով ստեղծագործական ընթացքի այնպիսի դրվագներ ու իրադարձություններ, որոնք հանրությանը քիչ են հայտի:

«Վեց տարի հաճախել եմ Պոտպոմոգովի արվեստանոց, ուզում էի նկարիչ դառնալ, հիմա էլ եմ նկարում, բայց նկարչությունը մնաց հոբբի, երգը հաղթեց, և հանրությունն ինձ գիտի որպես երգիչ, ոչ թե նկարիչ»,- ասում է սիրված երգիչը և հավելում, որ սկզբում ջութակն էր, ջութակի դասերի էր հաճախում, բայց առաջնությունը շահեց երգը:

Անդրադառնալով մեր հասարակական կյանքին՝ որպես քաղաքացի նշում է, որ այս վերջին մեկուկես տարում իր կյանքում եղել է այնպես, ինչպես միշտ է ապրել, շարունակում է իր գործն անել, և որ ամեն մարդ պետք է իր գործն անի։

«Ամեն մարդ պետք է իր հանդեպ ազնիվ լինի, այդ դեպքում մեր երկիրն էլ ազնիվ կլինի, լավը կլինի: Շարունակում եմ ընկերություն անել վաղուցվա ընկերներիս՝ «հին գվարդիայի» հետ, և չեմ թաթախվում այնտեղ, որտեղից բան չեմ հասկանում»,-ասում է Ֆորշը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս