Ալբանիայում երկրաշարժից հետո դադարեցվել են որոնողա-փրկարարական աշխատանքները

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

երկրաշարժ

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժից հետո իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Այս մասին հաղորդել է  РИА Новости-ն։

«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 50 մարդ, և փրկարարական աշխատանքներն արդեն դադարեցված են»,- ասել է Ալբանիայի վարչապետը: