ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժից հետո իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 50 մարդ, և փրկարարական աշխատանքներն արդեն դադարեցված են»,- ասել է Ալբանիայի վարչապետը: