Կկայանա Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Եվրո 2020

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի  30-ին Երևանի ժամանակով 21։00-ին կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանությունը: 

Եվրո-2020-ի համար 24 թիմ բաժանվելու է 6 ենթախմբի: 4 ուղեգիր ևս խաղարկվելու է Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում:

Նախնական վիճակահանության արդյունքներով՝ 1-ին զամբյուղում գտնող թիմերը բաժանվել են հետևյալ կերպ՝

A խումբ – Իտալիա

B խումբ – Բելգիա, Ռուսաստան, Դանիա

C խումբ – Ուկրաինա, Հոլանդիա

D խումբ – Անգլիա

E խումբ – Իսպանիա

F խումբ – Գերմանիա