Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, Ապարանում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

փակ ճանապարհ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է: