«Ռոմայի» հայտացուցակը «Վերոնայի» հետ հանդիպմանը հայտնի է

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ռոմա

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Վերոնային»։

Մայրաքաղաքայինների պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտացուցակում ընդգրկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

հայտացուցակ

Հայ կիսապաշտպանը վնասվածք ստանալուց երկու ամիս անց խաղադաշտ էր վերադարձել ՝ մասնակցելով Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ հանդիպմանը ։  

«Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Երեւանի ժամանակով 23։45-ին։