Unibank

Unibank Mobile

Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է հրաժարական տան.Բորիս Նավասարդյան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք մեր մեկուկես տարի առաջ պատկերացրած պետության չգրված օրենքներով պետք է հրաժարական տան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Նորիս Նավասարդյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անունները իմաստ չունի հնչեցնել, քանի որ այդ ցուցակում հանգամանքների բերումով կարող էր հայտնվել ցանկացածը, եւ դրա ընդլայնվելու միտումը ակնհայտ է:

Պարզվում է, իրենք լավ չեն ընկալել, ինչ պատասխանատվության տակ են մտել, ու կարծում են, իբրեւ իրենց գնահատականները սեփական արժանիքների ու կարողությունների մասին անվերապահորեն կիսում է քաղաքացիների այն մեծամասնությունը, որը մեկ տարի առաջ ձայները տվել է «Իմ քայլին»:

Սա մեծ մոլորություն է` մարդիկ քվեարկել են իշխանության մասին իրենց երազանքների օգտին, որոնց համապատասխանելուց իրական պաշտոնյաները դեռ շատ են հեռու: Բոլորը... Թեեւ հասկանալի է, որ տարբեր հեռավորության վրա են...

Այդ պատճառով անիմաստ եմ համարում, այսօր պահանջել որեւէ մեկի հրաժարականը, մանավանդ, որ ոչ պահանջների հասցեատերերը, ոչ էլ մյուսները լիարժեքորեն չեն գիտակցում, ինչը այնպես չեն արել: Ուրեմն անհրաժեշտ է հրատապորեն շատ կոնկրետ «քաղաքացիական պայմանագիր» «կնքել» իշխանություններ-հասարակություն հարաբերությունների մասին, որտեղ ոչ թե վերացական կարգախոսներ են լինելու, այլ տարբեր պրակտիկ իրավիճակներում հստակ խաղի կանոններ կսահմանվեն` թափանցիկության, հաշվետվողականության, կառավարման արդյունավետության, անհետաձգելի քայլերը ժամանակացույցի եւ այլնի վերաբերյալ:

Եվ այդ պայմանագրի խախտման պարագայում ցանկացածի, անկախ գրաված դիրքից, բարոյական պարտավորությունը պիտի այսուհետ դառնա հրաժարական ներկայացնելը: Եթե դա սյսօր չարվի, մեր այն երազած պետությունը տեսանելի ապագայում չենք ունենա եւ հիասթափվածները հիասթափեցողներին դա չեն ներելու դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Տեսանյութեր

Live

Լրահոս