ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսաստանի Արմավիր քաղաքի ՀԱԵ տարածքում տեղադրված Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։
«Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես բարբարոսություն Հայ առաքելական եկեղեցու տարածքում (ՀԱԵ) և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին», -ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ:
«Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության»:
Դեսպանությունը նշել է, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած բարբարոսության, մասին, - նշել են դեսպանությունը: