Ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի 2-րդ հարկի երկաթե կառուցատարրը թուլացել է

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Նոյեմբերի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի 2-րդ հարկի պատին ամրացված երկաթե կառուցատարրը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ, մոտակայքում կան էլեկտրական լարեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են 2-րդ հարկի պատշգամբի ստորին հատվածում ամրացված սալիկները (10 քմ) և երկաթե կառուցատարրը (12 մ):