Հրդեհ Քարահունջ գյուղում. սահմանվել է հերթապահություն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:57-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 4000 քմ բուսածածկույթ:

Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով  հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների և գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Քարահունջ գյուղի 3 բնակիչ: