Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի դեկտեմբերի 4-ին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ քիչ առաջ ավարտվել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։

Մոտ 5 ժամ տևած դատական նիստի որոշումը կհրապարկվի դեկտեմբերի 4-ին, 17։00-ին։ 24News-ի հետ զրույցում, այս մասին ասաց Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը։

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4 -ի։ Բայց մեզ համար բերված արգումենտները, միանշանակ, ընդունելի չեն։ Մենք ներկայացրել ենք մեր առարկությունները և մանրակրկիտ փաստարկներ ենք բերել։ Շեշտել ենք, որ պրն Կոստանյանը չի թաքնվում ու երևիցե չի թաքնվի։ Դրա մասին է»,- ասաց Գևորգյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել որպես մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ ներկայանալու համար նրան 48 ժամ ժամանակ տվել։