Գիշերը Կաճաճկուտ գյուղում տուն է ամբողջությամբ այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

տուն

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում տուն է այրվում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաճաճկուտ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 04:30-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ 60 քմ):