Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի ժամանակ 3 փրկարար է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ուղղաթիռ

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ երկրի հարավ-արևելքում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելիս զոհվել է 3 փրկարար։

Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, երբ Քաղաքացիական անվտանգության EC145- ի ուղղաթիռն ուղևորվում էր դեպի Լե-Լյուք-Լե-Կաննե (Վար) հետախուզական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, ռադիոկապը և ռադարները դադարել են աշխատել:

«Ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ, ուղղաթիռոի 3 փրկարարները հայտնաբերվել են մահացած տեղական ժամանակով 01: 30-ին Լե Ռով կոմունայի մոտակայքում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը կպարզի դեպքի բոլոր հանգամանքները: