ԱՄՆ էներգետիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ԱՄՆ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հրաժարական է ներկայացրել։

Գերատեսչության ղեկավարն իր Twitter-յան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր համար ծառայելը պատիվ էր։

«Շնորհակալություն կնոջս, երեխաներիս և ամերիկացի ժողովրդին, որ ինձ թույլ են տվել ծառայել»,- գրել է նա։

Թրամփը նախարարների կաբինետի նիստում հոկտեմբերին հայտարարել էր Փերիի  հրաժարականի մասին։ Նա նշել էր, որ էներգետիկայի նախարարությունը կղեակավարի փոխնախարար Դեն Բրույետը։

 Փերին Էներգետիկայի նախարարությանը միացել էր 2017 թվականի մարտին՝ Թրամփի երդմնակալությունից հետո: