ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանին հրավիրում է բանավեճի։
«Հարգելի՛ պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։
Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը որպես ժողովրդավարական մշակույթի տարր այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ, թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։
Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը՝ 18։00, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք», - ֆեյսբուքյան էջում գրել է Խաժակյանը։