Unibank

Unibank Mobile

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում մասնակցել է Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

գարեգին

Դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Այդ առիթով ներկաներին փոխանցեցինք մեր հայրապետական պատգամն ու օրհնությունը: «...Մեր նախնյաց սուրբ հավատքով ու ոգով, հայրենիքի բույր ու գույնով ներծծված իր ստեղծագործությամբ և նախանձախնդիր ու նրբաճաշակ երաժշտի իր բարձր արվեստով Կոմիտաս վարդապետը բերեց նաև հայկական երգարվեստի և մեր ողջ մշակույթի հանդեպ խնամքով վերաբերմունքի պահանջ: Մեր ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը, առաջադիմության, կատարելագործման ձգտումն ու պահանջը մշտապես պիտի լինեն ատաղձը ազգային մեր հավաքական մտածողության և ուղեկիցը մեր կրթության ու մեր սերունդների, որպեսզի մեր ինքնության ամուր գիտակցությամբ շենացնենք մեր հայրենիքն ու ազգային կյանքը»:

Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):

Որախալի էր այն փաստը, որ հոբելյանական հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին Կոմիտաս վարդապետի հեղինակած «Հիշողություն» պիեսը լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» պիեսը սիմֆոնիկ նվագախմբի համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս