Լավրովը մեկնում է Բաքու Ալիևի հետ հանդիպման․ օրակարգում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ տեղեկացնելով, որ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հաղորդագրություն նաև նշվում է, որ ԱԳ նախարարությունները կստորագրեն 2020-ի խորհրդակցության պլան:

«Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հիմնախնդիրները: Կկայանա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն: