Սաակաշվիլին ասել է, թե սխալ է թույլ տվել՝ լքելով Վրաստանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ափսոսում Է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար և դա սխալ Է համարում: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Այսօր ես բոլորից շատ եմ ափսոսում այն բանի համար, որ 2013 թվականին հեռացա Վրաստանից: Ես պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա: Ես չհեռացա բանտ նստելու վախից: Ձեզ հայտնի Է, որ Ուկրաինայում Էլ ինձ սպառնում Էին դրանով: Ես հեռացա, որովհետև հոգնել Էի, ու մարդիկ Էլ հոգնել Էին ինձանից: Ես պարզապես բոլորին հնարավորություն տվեցի հանգստանալ: Սակայն այսօր ես կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- «Մթավարի արխի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Է Սահակաշվիլին։

Հաղորդավարի այն մեկնաբանությանը, թե Վրաստանում նա կհայտնվեր ճաղերի հետևում, քանի որ նրա դեմ քրեական գործեր են հարուցված, Սահակաշվիլին ասել Է. «Ամենավատ ելքն այն Է, որ մարդը թողնում Է իր երկիրը»։

Սահակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004 թ․ հունվարից մինչև 2013 թ․ նոյեմբերը։ 2013 թ․ նա լքեց երկիրը նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա նկատմամբ հարուցվեց 4 քրեական գործ։