Անդրբայկալյան երկրամասում սգո օր է հայտարարվել 19 մարդու կյանք խլած վթարից հետո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

վթար

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի ղեկավարը դեկտեմբերի 2-ը սգո օր է հայտարարել Սրետենսկի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով, որը 19 մարդու մահվան պատճառ է դարձել:  

Վթարի հետևանքով ևս 19 մարդ տուժել է։

Իշխանությունները հայտնել են, որ օգնություն կտրամադրվի զոհերի և տուժածների հարազատներին։

Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի պատճառը ավտոբուսի առջևի անվադողի պատռվելն էր։  Հարուցվել է քրեական գործ: