ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՌԴ Անդրբայկալյան երկրամասի ղեկավարը դեկտեմբերի 2-ը սգո օր է հայտարարել Սրետենսկի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով, որը 19 մարդու մահվան պատճառ է դարձել:
Վթարի հետևանքով ևս 19 մարդ տուժել է։
Իշխանությունները հայտնել են, որ օգնություն կտրամադրվի զոհերի և տուժածների հարազատներին։
Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի պատճառը ավտոբուսի առջևի անվադողի պատռվելն էր։ Հարուցվել է քրեական գործ: