Վրաստանի իշխող կուսակցության ակտիվիստները ձվեր, ավելներ են նետել ՄԱՇ-ի գրասենյակի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

թբիլիսի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներն ու ակտիվիստները Քութայիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացրել: Ցուցարարները գրասենյակի ուղղությամբ նետել են ձու և ավելներ, ինչին բախում է հաջորդել: Գրում է Aliq.ge-ն։ 

«Միացյալ ազգային շարժման վերջը պետք է գա»,- վանկարկել են ակտիվիստները:

Ցույցին անդրադարձել է նաև ՄԱՇ-ի առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով Քութայիսին կլինի առաջին քաղաքը, որը կմերժի «Վրացական երազանքի» իշխանությանը:

«Սա այն քաղաքն է, որտեղ շենքերը փլուզվում են, ճանապարհներ չկան, որոնք տարիներ շարունակ չեն կառուցվում ու վերանորոգվում նրանց կողմից, ովքեր 7-8 տարվա ընթացքում իբր իշխանությունն են ներկայացնում»,- ասել է Վաշաձեն: