ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Սեսթաքը դուրս է եկել նախագահական պաշտոնի համար պայքարից

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ջո Սեսթաք

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ջո Սեսթաքը հայտարարել Է, որ դուրս Է գալիս նախագահական պաշտոնի համար պայքարից:  

«Շնորհակալություն թանկագին հնարավորության համար, ես ավարտում եմ մեր համատեղ արշավը»,- ասել է Սեսթաքը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարումը  ազգային զանգվածային լրատվամիջոցների կողմից իր արշավին ցուցաբերված անբավարար աջակցությունն է: Ջո Սեսթաքը դեմոկտրատների թվում վերջիններից մեկն Էր, որը հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։