Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի․ Ավետ Պողոսյանը կփոխարինի Վիկտոր Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

կենտրոն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։

«Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Ավետ Պողոսյանն անկուսակցական է», - ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 24-ին՝ որպես պատճառ նշելով այն, որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։