ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով հարյուրավոր ավիաչվերթ են չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

եղանակ

ԱՄՆ-ում ձնամրրիկի և վատ եղանակի պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել և ավելի քան հինգ հազարը հետաձգվել:

Տարերքից հատկապես տուժել են Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի և Նյուարկի ուղևորները։ Չեղարկված 750 չվերթից420-ը այդ օդանավակայաններին են:
Դեկտեմբերի 1-ին նախատեսվում էր, որ դառնար ընթացիկ տարում ամենածանրաբեռնված օրը Միացյալ Նահանգների օդանավակայանների համար, քանի որ մարդիկ տուն Էին վերադառնում Գոհաբանության օրվա ուղևորություններից հետո: Ավիաճանապարհորդություն Էր պլանավորել առնվազն 3,1 միլիոն մարդ: