«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը շանը սպանել է սեփական որսորդական զենքով․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դիլիջան պոակ

ՀՀ ոստիկանությունը երեկ՝ նոյեմբերի 1-ին, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ․ «Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել: Կատարվում է հետաքննություն: 

Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ»: Այս մասին գրել է Econews.am-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանն իրեն պատկանող «Գետափ» ռեստորանի տարածքում կրակել և սպանել է մայր շան։ «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի... էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք...»,- աղբյուրին ասել է նա։ 

Նյութի աղբյուրը` Econews.am