Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դեսպան

Նոյեմբերի 29-ին Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին (Kolinda Grabar-Kitarović)։

Նախագահ Գրաբար-Կիտարովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տարբեր բնագավառներում հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։