Վահե Գրիգորյանի հետ կառավարությունը մասամբ համաձայն չէ․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

«Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը պատվով հեռանալու, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նկատելով․ «Այն չի կարող որակվել որևէ կերպ որպես նվաստացուցիչ»։

Հարցին՝ այն, որ  ինքը չի կիսել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի՝ դատավոր-անդամ քննարկումներում նրա տեսակետները, անձամբ ի՞ր, թե՞ կառավարության դիրքորոշումն է, Բադասյանը պատասխանեց. «Եթե կառավարությունն ունենար նույն դիրքորոշումը, ինչ Վահե Գրիգորյանը, նամակում առաջարկվող քայլերի հաջորդականություն կսկվեր, որովհետև կառավարությունը այդ դեպքում պետք է առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ո՛չ նախկինում, ո՛չ այժմ որևէ նման կամք կառավարությունը չի արտահայտել, ինչից էլ բխում է, որ, այո, բնականաբար, այդ մասով համաձայն չենք»։

Հստակեցնող հարցին՝ հիմա անդամնե՞ր, թե՞ դատավորներ, նախարարը պատասխանեց. «Ես եթե բերել եմ նախագիծ, որով ասում եմ, որ Սահմանադրկան դատարանի դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի, ինչի՞ մասին է խոսքը»։