Unibank

Unibank Mobile

Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Բա «Սերժի վախտ» ինչու՞ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում։

Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին: Ավելին, նա, ով նախկին իշխանություններին մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ, իր իշխանության արտաքին կուրսը ամեն կերպ փորձում է ներկայացնել «աննախադեպ դուխով»:

Մինչդեռ Նիկոլը «դուխով» նահանջ է գրանցում հայոց պետականության եւ ազգային շահերի հաշվին:

Ամենաթարմ ապացույցը նախօրեին ՌԴ Արմավիր քաղաքում Գ. Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումն է: Եթե սա է Նիկոլ Փաշինյանի գրանցած փայլուն հարաբերությունները, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի տիեզերագնացները «աննախադեպ նվաճում» ունեն՝ «գրավել» են Մարսը:

Իշխանազավթումից հետո քայլողներն այդպես էլ չկարողացան մեր դաշնակցին ներկայացնել՝ ով է Գարեգին Նժդեհը, ով, ի դեպ, իր նամակներում նշել է, որ «Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»:

Ստի շոուներ կազմակերպելու փոխարեն, գործ է պետք անել, ամենաքիչը՝ գոնե արձագաքնել տեղի ունեցածին, այլ ոչ թե համառորեն գլուխը թաքցնել հողի մեջ եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել: Իսկ ՀՀ ղեկավարը շարունակում է խոնարհ լռությունը:

Քանի դեռ Փաշինյանը չի կարողանում պաշտպանել ազգային հերոսներին իր դաշնակից երկրում, ոչ մի իրավահավասարության եւ ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, որքան էլ բարձր աղմկեն ու «աննախադեպության բարդույթ» ունենան:

Փաստերը վեր են մեռյալ լռությունից, փաստերը ցրում են քաոսային աղմուկը»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս