Unibank

Unibank Mobile

«Forbes»-ը Երևանը ներառել է թերագնահատված ուղղությունների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Երևան

Ըստ «Forbes»-ի՝ Երևանը թերագնահատված ուղղությունների տասնյակում է։ Համաձայն աղբյուրի՝ Հայաստանը, որը հայտնի է որպես «հնագույն քրիստոնեական երկիրն աշխարհում», ամենահրապուրիչ վայրերից մեկն է, ուր կարելի է այցելել շնորհիվ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված վեհասքանչ տաճարների ու քրիստոնեական վանքերի ավերակների։

Աղբյուրը նաև նշում է, որ Երևանը երկրագնդի ամենահին քաղաքներից է, և այն հայտնի է Հայաստանի ազգային խորհրդանիշ «Արարատ լեռան վեհասքանչ տեսարանով», ինչպես նաև «Ararat» կոնյակով ու գինով։

«Forbes»-ի ցուցակում են հայտնվել Կոլոնիա դել Սակրամենտոն (Ուրուգվայ), Կոնդաոն (Վիետնամ), Լագոսը (Նիգերիա), Մոնդոլկիրին (Կամբոջա), Պունտա Գորդան (Բելիզ), Ռոտերդամը (Նիդեռլանդներ), Սան Անտոնիոն (Տեխաս, ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի) եւ Տելչը (Չեխիա)։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս