Բրիտանական ոստիկանությունը ահաբեկչական փորձի մասնակցի է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ոստիկանություն

Բրիտանիայում Սթոուք-օն-Թրենթ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկիչ Ուսման Խանի հանցակցին Լոնդոնի կամրջի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով:

34-ամյա Նազամ Հուսեյնը, Ուսման Խանը և ևս յոթ մարդ ազատազրկման են դատապարտվել Լոնդոնի ֆոնդային բորսայում ահաբկեչություն նախապատրաստելու համար:

Խմբավորման անդամներն ազատ են արձակվել 2018-ի դեկտեմբերին:

Ոստիկանությունը դեռևս որևէ տվյալ չունի Հուսեյնի ձերբակալության և Լոնդոնի կամրջի վրա հարձակման միջև կապի վերաբերյալ:ծ