Ճապոնիայի վարչապետի խորհրդականն ընտրվել է Ասիական զարգացման բանկի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ասիական

«ՏԱՍՍ»-ը գրում է, որ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ղեկավարությունն ընտրել է կազմակերպության նոր նախագահին: Նոր նախագահ է դարձել Ճապոնիայի վարչապետի ֆինանսական հարցերով խորհրդական Մասացուգու Ասակավան։

«Միջազգային ֆինանսների ոլորտում պարոն Ասակավայի հարուստ և բազմակող փորձը ԱԶԲ-ին կօգնի իրականացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարենպաստ եւ կայուն հայեցակարգը»,- ասել է կառավարման խորհրդի նախագահ Հոն Նամ Գին, ապա տեղեկացրել, որ ԱԶԲ նոր նախագահը պաշտոնը կստանձնի 2020-ի հունվարի 17-ից:

Սեպտեմբերի 17-ին հաղորդվել է, որ բանկի գործող նախագահ Տակեհիկո Նակաոն լիազորությունները վայր կդնի 2020 թվականի հունվարի 16-ին: 

Տեսանյութեր

Live

Լրահոս