Գեղարքունիքում Opel-ը բախվել է ծառին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

մեքենա

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ: Ժամը 10:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճամապարհի 5.5 կմ հատվածում բախվել են Արծվանիստ գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պ.-ի վարած BMW մակնիշի 36 LR 562 համարանիշի և Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գևորգ Կ.-ի վարած Opel մակնիշի 35 XO 275 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոռուց և բախվել ծառին, իսկ վարորդներն ու  ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Հայտնել է Shamshyan.com-ը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու բոլոր վիրավորները աշխատում են «Հայռուսգազարտ» ՓԲԸ-ում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: