Unibank

Unibank Mobile

Ջհանգիրյանը դիմել է դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Քոչարյանի՝ 2008-ի երկու հրամանները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քոչարյան

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հայց է ներկայացրել՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008-ի փետրվարի 23-ի 2 հրամանները։ Դրանցից մեկը վերաբերում է իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու որոշմանը, մյուսը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու հրամանագրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ջհանգիրյանն իր գործով 10 տարի անց վճռաբեկ բողոք էր ներկայացրել և արդարացվել: Բողոքը վերաբերում էր 2008-ի փետրվարի 23-ի դեպքին: Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, նա ձեռքով հարվածել էր վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը: Նրան մեղսագրվել էր ծառայողական պարտականություն կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու արարք։

2009-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Նույն թվականաին Գագիկ Ջհանգիրյանն 1-ին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր վերաքննիչում, սակայն այն անփոփոխ էր մնացել, իսկ արդեն 2019-ին Ջհանգիրյանն արդարացվել էր․ վճռաբեկ դատարանը բավարարել է նրա գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքը։

Տեսանյութեր

Live

Լրահոս