ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՌԴ-ում պայթյունի հետևանքով մահացած Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի դին տեղափոխվել է Հայաստան:
Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: