ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Նոյեմբերի 24-ին Առևանգված Արմեն Գրիգորյանն ազատ է արձակվել դեկտեմբերի 1-ին Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ տարված աշխատանքների արդյունքում։
Առևանգվածին հաջողվել է հայտնաբերել է Գուդաուտայի շրջանի գյուղերից մեկում։ Առևանգման կասկածանքով կալանավորվել են մի քանի անձ։
Սուխումի դատախազությունը ինքնությունը չպարզված անձանց հանդեպ քրեական գործ է հարուցել՝ Աբխազիայի Հանրապետության ՔՕ 119 հոդվածի 2-րդ հոդվածի «ա» մասով, այն է՝ մարդու առևանգում՝ կատարված մարդկանց խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ։
ՆԳՆ տվյալներով՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը բավարար է։ Քննչական-օպերատիվ միջոցառումները շարունակվում են։
1976 թվականին ծնված Արմեն Գրիգորյանը առևանգվել էր նոյեմբերի 24-ին, մոտ 17.30-ին, «Լեչկոպ» գերեզմանատան շրջանում։