Ե՞րբ և ո՞րտեղ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը․ Պեսկովը խոսել է նախնական համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Էրդողան

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Կրեմլը հաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը․ այն տեղի կունենա հունվարի 8-ին, նախնական տվյալներով՝ Ստամբուլում։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Այդ օրը նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը, որի գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն է, հենց այդ օրը կավարտվի խոշոր ու կարևոր միջազգային այդ նախագծի ցամաքային հատվածը թուրքական մասում»,- ասել է Պեսկովը, ապա նշել, որ մեծ հավանակնությամբ կարելի է ենթադրել, որ երկու նախագահները կօգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի շարունակեն երկխոսությունն ավելի հրատապ հարցերի վերաբերյալ։

«Դրանք առաջին հերթին երկկողմ ռուս-թուրքական  հարաբերություններն են, որոնք կրում են բազմապլան բնույթ, օրակարգում խոշոր շատ նախագծեր են, որոնց վերաբերյալ մշտապես պետք է խոսել եւ ձեռքը պահել դրանց զարկերակին»,- հավելել է Պեսկովը, ապա նշել, որ դրանք նաև  տարածաշրջանային խնդիրներն են, այդ թվում՝ սիրիականը։