«Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ»․ Սամվել Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

«Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ»,- «Ազատություն»  ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե Երևանի քաղաքապետարանին նա «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:

Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ»  ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»: