ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Աֆղանստանում Քաբուլի մոտակայքում 140 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել: Այս մասին գրել է РИА Новости-ն:
Ինչպես նշվում է՝ անվտանգության ծառայությունը մեքենան հայտնաբերել է կիրակի գիշերը: Հրապարակված լուսանկարներում երևում է, որ պայթուցիկները տեղափոխվում էին բեռնախցիկում:
Չի հաղորդվում, թե մեքենան, որ խմբավորմանն է պատկանում։
Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական շարժման միջև դիմակայություն է ընթանում: «Թալիբանը» ավելի վաղ շատ մեծ ազդեցություն ուներ երկրի գյուղական բնակավայրերում և պատրաստվում էր գրոհել խոշոր քաղաքները: Երկրի տարածքում ուժեղացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցությունը: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն երկրի ողջ տարածքում համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: