Ռուսական հեռուստաշոուի ժամանակ հնչել են ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

Ռուսական հեռուստաընկերություններից մեկի հեռուստաշոուի ժամանակ հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որի ժամանակ նա դրական է արտահայտվել ՀԱՊԿ դերի վերաբերյալ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։

«ՀԱՊԿ-ն շատ մեծ դեր է խաղում։ Ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ այն շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է Փաշինյանը։

Իսկ Բիշքեկում ՀԱՊԿ որոշումներից մեկի տակ դրված ստորագրությունները հրապարակելով՝ Փաշինյանն ասել է, որ դրա միջոցով հանրայնացվում է կազմակերպությունը։