Unibank

Unibank Mobile

Արարատի մարզպետը մարզպետարանի 14 աշխատակցի է պարգևատրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նոյեմբերի 11-ի կարգադրությամբ Արարատի մարզպետարանի 14 աշխատակիցներ պարգևատրվել են՝ 13-ը՝ աշխատավարձի 100 տոկոսի, 1-ը՝ 50 տոկոսի չափով:

2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել են մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետի տեղակալի օգնականը, մարզպետարանի վարչության պետերը և ներքին աուդիտի բաժնի պետն ու աշխատակիցները:

Աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

Առավել մանրամասն՝ ստորև ներկայացված աղյուսակում:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս