WBA- ի չեմպիոնական գոտին նոկաուտով նվաճեց երբեք չպարտված կանադահայ բռնցամարտիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտով հաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է armsport-ը։

Մոնրեալում կայացած չեմպիոնական մենամարտում Բազինյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում: Այս հաղթանակի արդյունքում Բազինյանը նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին:

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկը, որը կարիերայում դեռևս պարտություն չի կրել, չեմպիոն էր դարձել նաև WBO վարկածով:

Էրիկ Բազինյանը ծնվել է 1995 թվականին, Երևանում: Բռնցքամարտիկը Կանադա է տեղափոխվել 2011 թվականին: Բազինյանի ակտիվում 21 հաղթանակ կա, որոնցից 16-ը՝ նոկաուտով: