Եթե Արսեն Թորոսյանի «սիրտն ընդդիմություն է ուզում», ձեռքով կանենք, կտեսնի․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտահրավեր է նետել ընդդիմությանը։ Նրան թվում էր՝ ինչ նախագիծ բերի, պետք է ասենք՝ շնորհակալ ենք Ձեզ պրն նախարար, բայց այդպես չի լինում»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Արսեն Թորոսյանի կողմից մշակված «Առողջության ապահովագրության» նախագծին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատգամավորը նշեց, որ նախարարի նախագծի մասով իրենք հակափաստարկներ են մշակում ու խոսելու են փաստարկների դաշտում։

«Ստացվում է՝ մենք մի կողմից բարձրացնում ենք աշխատավարձերը, մյուս կողմից՝ նոր հարկատեսակներ ենք մտածում։ Անունն ինչ ուզում եք դրեք, դա հարկատեսակ է։
Արսեն Թորոսյանն ուղղակի սխալ պատկերացումներ ունի պետության պարտականությունների, սոցիալական արդարության մասին ու նրան խորհուրդ կտամ մի փոքր շատ կարդալ ու համեմատություններ անել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։