ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News
Գերմանիայում տեղի է ունեցել Ձմեռ պապիկների ամենամեծ համագումարը:
Մոտ 70 հեքիաթային կերպարներ՝ իրենց օգնականներով, երթով շարժվել են Բավարայի Մուրնաու քաղաքով:
Միջոցառման նպատակը Գինեսի ռեկորդների գրքում կրկին գրանցվելն է, ինչպես անցյալ տարի, և կրոնական փառատոնի առևտրայնացմանը դեմ արտահայտվելը: Սակայն միջոցառման կազմակերպչի խոսքով՝ այն անցկացվում է ոչ թե ռեկորդի, այլ երեխաների և Սուրբ Ծննդյան տրամադրության համար:
Ձմեռ պապիկների համագումարը Մուրնաուում անցկացվում է արդեն 40 տարի: