Unibank

Unibank Mobile

«Լափամանից» զրկվածները երազում են մեր ձախողման մասին. Վիկտոր Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Իհարկե, խոսքս ԱԱԾ նախկին տնօրենին չի վերաբերում, բայց կան քաղաքական շրջանակներ, որոնք զրկվել են իրենց «լափամանից», ու որպեսզի շուտ վերադառնան և նորից ստեղծեն մեր կողմից վերացրած այդ կերակրատաշտը, գործադրում են բոլոր միջոցները։ Ոմանք էլ քրեական գործերով են անցնում, դրա համար ասում են, որ մեր իշխանությունն արդեն ձախողվել է»,- անդրադառնալով իրենց հասցեին վերջին շրջանում հնչեցվող սուր քննադատություններին, 24TV-ի եթերում ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: 

«Իսկ ԱԱԾ նախկին տնօրենը եթե գտնում է, որ կոնկրետ գրասենյակ կա, որն ի դեպ նաև իր օրոք է գործունեություն ծավալել, և որն այսօր իր  կարծիքով սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ու նա այս մասին խոսում է պոստֆակտում, մեկ տարի լինելով ԱԱԾ տնօրեն, լուրջ չեմ համարում»,-նշել է պատգամավորը: 

Բանախոսն անդրադարձել է նաև ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առկա մի շարք կարևոր հարցերի ևս: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս