Արգենտինական տանգո՝ ՄԱԳԱՏԷ-ի նորանշանակ գլխավոր տնօրենի պատվին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում արգենտինացի Ռաֆայել Գրոսսիի նշանակումը կազմակերպությունում նշել են լատինամերիկյան ոճով. նրա պատվին կատարել են իր հանրահայտ հայրենակցի՝ Աստոր Պյացոլայի Libertango ստեղծագործությունը:
Երկուշաբթի Գրոսսիի թեկնածության հաստատմանը նվիրված ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովի հատուկ նիստն է անցկացվել: Նա իր պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 3-ին: Հաստատումից հետո տեղի է ունեցել վերջինիս երդմնակալության արարողությունը:

«Կցանկանայի ընդգծել, թե որքան կարևոր է ինձ համար, որ առաջին լատինամերիկացին եմ այս համաժողովում, որն այդքան բարձր պատվի է արժանացել՝ նշանակվելով այս պաշտոնին»,- իր ելույթում ասել է Գրոսսին:

Նրա ելույթից հետո նիստերի դահլիճում են հայտնվել երաժիշտները՝ կատարելով արգենտինական տանգո, տեղեկացնում է РИА Новости-ն։