Unibank

Unibank Mobile

Ճապոնիան կղզի կտրամադրի ԱՄՆ-ին՝ ռազմական փորձարկումների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

Ճապոնիան պատրաստվում է կղզի գնել եւ այն տրամադրել ԱՄՆ-ին՝ ռազմական փորձարկումների համար, հայտնում է The Straits Times-ը։

Խոսքը Կյուսյու կղզուց 30 կմ հարավ գտնվող Մագեսիմա կղզու մասին է։ Կառավարության գլխավոր քարտուղար Սուգան հայտարարել է, որ կղզու գնման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս նոյեմբերի 29-ին՝ ՊՆ-ի եւ կղզու սեփականատիրոջ միջեւ բանակցություններից հետո։ Գործարքը Ճապոնիային 146 մլն դոլար կարժենա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Մագեսիմայի վրա զորամասերի կառուցումը կսկսվի առաջիկայում։ Նա նշել է, որ չի կարող խոսել այլ մանրամասների մասին, քանի որ գործարքը դեռեւս ավարտված չէ։

Ճապոնիայի տարածքում տեղակայված է ամերիկյան ավելի քան 100 000 զինծառայող։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս