Unibank

Unibank Mobile

«Օրենքով գողերն» ավանդական արժեք են պահում, սպառնալիքը սպիդով տրանսգենդերներն են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Մեր երկրի չարիքն «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություները չեն։ Նրանց շնորհիվ է, որ ՀՀ-ում ավանդական արժեհամակարգը պահպանվում է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի համար անընդունելի է, որ նրա խոսքով ասած, կարգավիճակ ունեցող մարդուն ոչինչ չանելու համար ուղարկեն քրեակատարողական հիմնարկ։

«Ցանկացած հանցագործ պետք է պատժվի, որովհետև չի կարելի հակառակը պնդել։ Բայց այդ նախագիծը ծայրից ծայր իրավական որոշակիության խնդիր ուներ։ Մեր երկրի գլխավոր չարիքը քրեական հեղինակությունները կամ «օրենքով գողերը» չեն։ Գիտե՞ք՝ իրենց մեջ ինչքան պարկեշտ ու հարգանքով մարդիկ կան։ Այդ մարդկանց շնորհիվ է նաև, որ ՀՀ-ում ավանդական արժեհամակարգը պահպանվում է։  Չենք խրախուսում, բայց ոչինչ չարած մարդուն միայն այն բանի համար, որ կարգավիճակ ունի, չի կարելի ուղարկել գաղութ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս