Քաղաքապետարանը 150-200 մլն դրամի վատնում է արել․ նվերներն ընդունելը կոռուպցիա է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Քաղաքային իշխանությունը բյուջեով գնված ԿամԱԶների գործընթացում 150-200 մլն դրամի վատնում է արել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ԿամԱԶ-ները, որոնք քաղաքապետարանը ձեռք է բերել բյուջեից տրամադրված գումարով, գնվել են շատ ավելի բարձր գնով, քան կարելի էր։

«Հարցում է արվել մեկ ռուսական ընկերությունից  և իրենք տվել են գնային առաջարկ։ Նույն մոդելները կարելի էր գնել ավելի էժան։ Մոտավոր հաշվարկով 150-200 մլն դրամ կարելի էր տնտեսել, եթե իրենք ճիշտ գնում կազմակերպեին։ Թե ինչո՞ւ են այդպես արել, կարծում եմ իրավապահ մարմինները կուսումնասիրեն»,- ասել նա։

Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է նաև իր քրեական գործին, ըստ որի, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթերի կեղծման մեջ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։