Այն, ինչ չի տեսնում ուղևորը. հայացք՝ «Զվարթնոցի» ներսից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329  665 ուղևորի: Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. «Զվարթնոցն» այդ օրը սպասարկել է 11 837 ուղևոր:

Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին,տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառմանհամակարգեր, կառուցվել է ուղևորային նոր համալիր:  

Ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը վերահսկվում է  գերժամանակակից տեխնիկայով հագեցած Ավիացիոն անվտանգության ծառայությունում։

Յուրաքանչյուր պետության համար զարգացած ավիացիա ունենալը դրականորեն է ազդում նաև երկրի ֆինանսա-տնտեսական վիճակի վրա։ 

2017-ի դրությամբ օդանավակայանի աշխատակիցների թիվը կազմում է 1690։ 

2017-ին օդանավակայանը վճարել է 3 318 274 400 դրամի հարկեր։

Միջազգային ուղևորահոսքի պահանջներին և չափանիշներին համապատասխան նախագծված նոր մասնաշենք՝ միջազգային անվտանգության գոտի, մաքսային, ուղեբեռի ստացման նոր համակարգեր, բարձրակարգ ուղևորների սպասարկման և դիվանագիտական սրահներ, հասարակական առևտրային և սննդի գոտիներ, ժամանման և մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ:

Զվարթնոց միջազգային օդանավակայան․ այստեղ ամեն օր հավաքվում են հազարավոր մարդիկ, նրանց ճակատագրերը նույնանում են մեկ թռիչքի ընթացքում՝ մի քանի ժամով։ Մեկը կարողացավ աշխարհի մյուս հատվածում կյանքում ամենակարևոր գործնական պայմանագիրը կնքել, մյուսը՝ հանգստյան օրերն անցկացնել, բայց նրանցից յուրաքանչյուրը լսեց նույն արտահայտությունը՝ բարի թռիչք, թեթև վայրէջք։